
ArmLur.am-ի հավաստի աղբյուրները հայտնում են, որ այսօր Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում անց է կացվելու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վերաբացման արարողությունը: Ինչպես հայտնի է՝ տևական ժամանակ է՝ Մայր Աթոռը նորոգվում է:
ArmLur.am-ի տեղեկություններով՝ միջոցառմանը ներկա են լինելու Հայաստանի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ: Նրանց թվում են նախագահ Արմեն Սարգսյանը, գրեթե բոլոր նախարարները, մի շարք պատգամավորներ:
Դեռևս չճշտված տեղեկություններով՝ հնարավոր է իր մասնակցությունն ունենա նաև «Տաշիր ընկերությունների սեփականատեր Սամվել Կարապետյանը: