Մարզվում եմ անհատական ծրագրով. Գեղամ Հարությունյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 7-րդ տուրի «Գանձասար – Կապան» – «Փյունիկ» (1:2) խաղից հետո ArmLur լրատվականը զրուցել է «Գանձասար – Կապանի» ֆուտբոլիստ Գեղամ Հարությունյանի հետ, ով վնասվածքի պատճառով շարքից դուրս է մնացել անորոշ ժամանակով.

Ստացած վնասվածքի մասին.

«Ես այս խաղի հայտացուցակում ընգրկված էի, որովհետեւ վնասվածք էր ստացել Նարեկ Ասլանյանը: Մարզիչն այդպիսի որոշում կայացրեց եւ ես դեռեւս պատրաստ չեմ խաղալու: Մարզվում եմ անհատական ծրագրով, չեմ կարող ասել թե, երբ կվերադառնամ, բայց առողջացումս շատ լավ է ընթանում, ամեն ինչ կարգին է, եւ հուսամ, որ շուտ կվերադառնամ խաղադաշտ»:

Խաղի մասին.

«Տղաները վատ հանդիպում չանցկացրին, սակայն հաղթել չստացվեց: Երկու գոլերն էլ բաց թողեցինք մեր սխալների պատճառով, հետո կարողացանք խփել պատասխան գոլը: Ընդհանուր առմամբ վատ հանդիպում չէր, ուղղակի գրոհների վերջում շատ բան չի ստացվում»,- ասել է Գեղամ Հարությունյանը:

Հիշեցնենք, որ «Գանձասար – Կապանը» վաստակած 4 միավորով Բարձրագույն խմբի մրցաշարային աղյուսակի 8-րդ տեղում է:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս