ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում գրում է.
2019-ի առաջին կիսամյակի տվյալներով՝ Հայաստանում գազի փոխադրման ու բաշխման համակարգերում գազի կորուստները և սեփական կարիքների համար ծախսերը երբևէ արձանագրված ամենացածր մակարդակի վրա են՝ ներկրված գազի նկատմամբ ընդամենը 4.9% կամ 58.4 մլն խմ: Ընդ որում՝ նախորդ տարվա համեմատ կորուստներն ու ծախսերը նվազել են գրեթե 1 տոկոսային կետով:
Նույն ժամանակահատվածում Հայաստանում արձանագրվել է էլեկտրաէներգիայի բաշխիչ ցանցերում կորուստների երբևէ նկատված ամենացածր մակարդակը՝ 7.2%: Ընդ որում՝ 2018-ին կորուստները կազմել են 8.2%, 2017-ին՝ 9.1%, 2016-ին՝ 10.7%:
Հատկանշական է նաև, որ ընթացիկ տարվա հունվար-հունիսին էլեկտրաէներգիայի սպառումը նախորդ տարվա համեմատ ավելացել է 6.3%-ով՝ կազմելով 2988.2 մլն կՎտժ: