Նախորդ օրվա տպավորություններից դեռեւս դուրս չեկած` անհրաժեշտ է արդեն պատրաստվել Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 2-րդ օրվա հանդիպումնրին:
Եթե նախորդ օրվա խաղերը մենք բնութագրեցինք որպես «պայթյունավտանգ», ապա այս հանդիպումներն ինչ-որկերպ բնութագրելն անհնար է: Այսօր` սեպտեմբերի 18-ին, միմյանց հետկմրցեն Եվրոպան բազմիցս «ոտնակոխ» արած, իրար դեմ «հազար անգամ» «պատերազմած», միլիոններ-միլիարդներ ծախսած, տասնյակ անգամներչեմպիոն հռչակվածու տարիներ շարունակ հաղթողի անհագ ցանկությունը չբավարարած հզորագույն ակումբները: Մի խոսքով, այսօր սպորտային գլխավոր իրադարձությունները կծավալվեն ֆուտբոլային կանաչ խոտածածկի վրա:
«ՊՍԺ»- «Ռեալ Մադրիդ». «Պարկ դե Պրենս» մարզադաշտ
Չեմպիոնների Լիգայի 13-ակի գավաթակիր, բացարձակ ռեկոդակիր Մադրիդի «Արքայական ակումբը» Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում կհյուրընկալվի տեղիՊՍԺ-ին: Այս դիմակայությունը եվրոպական մրցասպարեզում «ամենահյութալիներից» է, բայց ցավոք, երկութիմերի վնասվածքների երկար լազարեթը փոքր-ինչ նվազեցնում է այս խաղի հանդեպ հետաքրքրությունը: ՊՍԺ-ի համար այս խաղը կարող է շատ վատ ընթացք ունենալ,որովհետեւ թիմի կազմից բացակայում են թիմի «միլիոնները»` Կիլիան Մբապեն եւ Նեյմարը: Նրանց տրանսֆերներն իրար գումարած «սիրո քաղաքի» ներկայացուցիչները ծախսել են 422մլն եվրո: ՊՍԺ-ի «422 մլն եվրոն» այսօր չի կարողանա օգնել թիմին. Նեյմարը որակազրկված է սոցցանցերում մրցավարներին անպատվելու համար, իսկ Մբապեն վնասվածք ունի: Այս ամենին գումարած` խաղին կարող է չմասնակցել նաեւ թիմի ուրուգվայցի հարձակվող Էդինսոն Կավանին,ովնույնպես «տառապում» է վնասվածքի պատճառով: Սա իրական շանս է ակումբի նորեկ արգենտինացի Մաուրո Իկարդիի համար:
Նա պատրաստ է օգտագործել յուրաքանչյուր հնարավորություն մեկնարկային կազմում ամրապնդվելու համար:
ՊՍԺ-ի համար այս խաղը սկզբունքային է այն առումով,որ թիմը հզոր ակումբների դեմ պայքար մղել չի կարող եւ, չնայած միլիարդավոր ծախսերին, միեւնույնն է, տապալվում է ամենակարեւոր եւ սկզբունքային պահերին: Այս մի անհաջողության դեպքում փարիզյան ակումբի երկրպագուները ներողամիտ չեն գտնվի:
Անցնենք «Գալակտիկոսին».
Այնպես չէ, որ Մադրիդյան ակումբում ամեն ինչ հարթ է, եւ թիմում բոլորը պատրաստ են խաղալու: Մադրիդցիների «մաեստրոն»՝ Լուկա Մոդրիչը, վնասվածքի պատճառով բաց կթողնի հանդիպումը, չեն խաղա նաեւ Ասենսիոն, Ռամոսը, իսկ Մարսելոյի մասնակցությունն հարցականի տակ է,բայց թիմում ուրախանալու առիթ էլ ունեն, հուսադրող նորություն.«Ռեալի» շարք է վերադարձել թիմի նորեկԷդեն Ազարը: Ազարից ոչ միայն այս խաղում, այլ ընդհանրապես բոլոր խաղերից սպասելիքներն առավելագույնն են:
Երկրպագուները «կբզկտեն» բելգիացուն, եթե վերջինս գոնե կիսով չափ չնմանվի թիմի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու Կրիշտիանու Ռոնալդուին: Թվում էր, թե Մադրիդի սպիտակ հատվածում կվերանան բոլոր խնդիրները Զինեդին Զիդանի վերադարձից հետո, սակայն,ինչպեսցույց է տալիս մրցաշրջանը,«Ռեալը» դեռեւս խելքիչի գալիս. ո՞վ գիտի,միգուցե Կրիշտիանու Ռոնալդուի հեռանալն է գլխավոր պատճառը: Պորտուգալացու`Թուրինի«Յուվենտուս» տեղափոխվելը միանշանակ վատ անդրադարձավ մադրիդցիների խաղի վրա. դա հերքելչի կարող ոչոք, սակայն Էդեն Ազարի տեղափոխությունը նորհույս արթնացրեց թե՛ թիմի ղեկավարության, թե՛ երկրպագուների սրտերում:
Կարծում ենք, որ«ՊՍԺ» – «Ռեալ Մադրիդ» հանդիպումը վառ կընդգծի երկութիմերումտիրող իրավիճակներն այս պահին: Երկուսն էլ լավագույն օրերը չէ, որ ապրում են, կան վնասվածքներ, որակազրկում, ոչ լավ մթնոլորտ, բայց այս ամեկը չի խանգարում վայելել եվրոպական լավագույն թիմերի ցուցադրած խաղը միմյանց դեմ:
«Ատլետիկո Մադրիդ» – «Յուվենտուս»`«Վանդա Մետրոպոլիտանո» մարզադաշտ
Դե էլ ինչ Չեմպիոնների Լիգա առանց մրցաշարի պատմության լավագույն ռմբարկուի եւ հավերժ սկանդալների էպիկենտրոնում գտնվող Դիեգո Սիմեոնեի:
Կրիշտիանու Ռոնալդուն` ընդդեմ Մադրիդի «Ատլետիկոյի». այս առճակատումը կրկին կզարդարի «միլիոնների խաղը»: Ռենալդուն «Ռեալում» էր, եւ Չ/Լ -ում գրեթե ամեն տարի ականատես էինքլինում մադրիդյան դերբիին, Ռոնալդուն գնաց «Յուվենտուս», եւ արդեն 2-րդ տարին անընդմեջ «պարտավոր ենք» դիտել «Ատլետիկո» – «Յուվենտուս» երկխաղյա դիմակայությունը: Ճակատագրի հեգնանքով Ռոնալդուն եւ «Ատլետիկոն» անբաժան են իրարից: Պորտուգալացին դժվար թե դեմ լինի «հնդկացիների» դեմ խաղալ, քանի որ նա ատլետների դարպասն ուղարկել է 28 գնդակ, իսկ, ահա,Չեմպիոնների Լիգայում Ռոնալդուն ավելի շատ գոլ է խփել (126), քան «Ատլետիկոն»իրողջ գոյության ընթացքում. կարծում եմ` արդեն հասկանալի է վերնագրի միտքը:
Մադրիդյան թիմի գլխավոր մարզիչ ԴիեգոՍիմեոնենկրկին ստիպված կլինի խաղալ Ռոնալդուի դեմ, այն Ռոնալդուի, որը անցած տարի դարձավ հեթ-տրիկի հեղինակ եւ իր թիմին դուրս բերեց 1/4 եզրափակիչ:
Եթե լինենք անկեղծ, ապա այս դիմակայության ամենահետաքրքիր մասը այս երկուսի հավերժ թվացող հակամարտությունն է:
Հիմա շեղվենք խաղի գլխավոր գործող անձանցից եւ կենտրոնանանք հենց հանդիպման վրա:
Տանտերից այս խաղին, հնարավոր է, չկարողանան մասնակցել Վրսալկոն, Թոմաս Փարթին եւ Ալվարո Մորատան: Նրանց բացակայությունը այս պահին անփոխարինելի համարել չենք կարող եւ, կարելի է ասել, որՉոլոՍիմեոնեի տղաները պատասխանատու խաղին մոտենում են իրենց մեկնարկային կազմով: Ինչ վերաբերում է «Ծեր Սինյորային», կարծես թե այս խաղի հաղթաթուղթը կրկին կլինի Կրիշտիանուն: Դանիլո, Կոստա, Կիելինի, Մանջուկիչ,Պյանիչ (կասկածելի), Դե Շիլյո, Էմրե Ջան. նրանք չեն մասնակցի խաղին: Ինչպես հասկացանք,թուրինցիներին բարդագույն հանդիպում է սպասվում, իսկ եթե «Ատլետիկոյի» պաշտպանները կարողանան չեզոքացնել Ռոնալդուին, այդ դեպքում հնարավոր է` բախտը ժպտա «Վանդա Մետրոպոլիտանոյի» տիրակալներին:
Այս երկու խաղերը միանշանակ կլինեն օրվա ֆուտբոլային զարդերը, բայց Չեմպիոնների Լիգայի խաղային օրը չի սահմանափակվում այսքանով: Այսօր կկայանան նաեւ հետեւյալ հանդիպումները. «Բրյուգե» – «Գալաթասարայ», «Օլիմպիակոս» – «Տոտենհեմ», «Բայեր Լեվերկուսեն» – «Լոկոմոտիվ Մոսկվա», «Բավարիա Մյունխեն» – «Ցրվենա Զվեզդա», «Դինամո Զագրեբ» – «Ատալանտա» եւ «Շախտյոր Դոնեցկ» – «Մանչեստեր Սիթի»:
Հավելենք, որ առաջին երկու հանդիպումները կմեկնարկեն Երեւանի ժամանակով 20:55-ին, իսկ մնացած բոլորը, այդ թվում`«ՊՍԺ» – «Ռեալ Մադրիդ» ու «Ատլետիկո Մադրիդ» – «Յուվենտուս» խաղերը` 23:00-ին:
Էդմոն Մարտիրոսյան