
Հայաստանում տաքսի ծառայությունների ոլորտն այդպես էլ չի կանոնակարգվում: Պարզվում է` կառավարության վերջին կառուցվածքային փոփոխություններից հետո տաքսիների ոլորտը հայտնվել է է՛լ ավելի բարձիթողի վիճակում:
ArmLur.am-ին իր դժգոհությունն է հայտնել քաղաքացի, որը ցանկացել է օգտվել Օպերայի տարածքում գտնվող տաքսիներից, և պարզվել է, որ մինիմալ արժեքը 1000 դրամ է:
ArmLur.am-ը պարզեց, որ աշխատանքային ժամերի ավարտին տաքսու վարորդները սկսում են իրենց «թալանը»: Քաղաքացիներից կրկնակի գումար են պահանջում վճարել:

Նշենո, որ խոսքը անհատ տաքսու վարորդների մասին է: Ի դեպ, տեղեկացնենք, որ ժամանակին տաքսիների ոլորտում ուսումնասիրություն սկսեց ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը: Այժմ այս կառույցին կարծես թե չի հետաքրքրում տաքսիների բարձիթողի ոլորտը: