
Մեկնարկել է ՔՊ վարչության նիստը, որի ընթացքում քննարկվելու են ուժայինների պաշտոնանկությունները և նրանց փոխարինողների հարցը:
Իշխող ուժի գրասենյակ են եկել արդեն ՀՀ վարչապետը, ինչպես նաև ԱԺ նախագահը: Լիլիթ Մակունցը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ չի կարող բարձրաձայնել, թե ինչ հարցեր են քննարկվելու: