Գեղարքունյաց թեմի առաջնորդարանում մոտ օրերս տեղի ունեցած թեմի եկեղեցականաց ժողովի ընթացքում անդրադարձ է կատարվել «Սուրբ Խաչի տոնին մի խումբ անձանց կողմից Մաքենիսի վանական համալիրի հանդեպ կատարված ոտնձգությանը։ Սեպտեմբերի 15-ին, երբ Հայ Առաքելական Եկեղեցին նշում էր մեր ժողովրդի համար նվիրական տոներից մեկը՝ Սուրբ Խաչի տոնը, մի խումբ անձինք, կարգալույծ հռչակված եւ աշխարհականների շարքը դասված Արմեն Առաքելյանի եւ Ղազարոս Կյուրեղյանի ղեկավարությամբ, բացելով Մաքենյաց վանքի Ս. Աստվածածին եկեղեցու փականը, ներսում կատարել են հակականոնական ծիսակատարություն»:
Այս դեպքի շուրջ ArmLur.am-ը զրուցել է Տիրան Սրբազան Կյուրեղյանի և Կորյուն վարդապետ Առաքելյանի հետ:
Մանրամասները՝ տեսանյութում