ԲԴԽ նախագահը ներկայացրեց Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի նորընտիր նախագահին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրում Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորների հետ հանդիպմանը Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը ներկայացրեց Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նորընտիր նախագահ Արթուր Մկրտչյանին։

«Արթուր Մկրտչյանը երկարամյա փորձ ունի դատական համակարգում եւ ոչ միայն։ Վստահ եմ, որ Արթուր Մկրտչյանը արժանացել էր ձեր բոլորի վստահությանը եւ նրան հարգում եւ սիրում եք որպես գործընկեր։ ԲԴԽ-ն էլ իր հերթին հայտնում է, որ ամեն հնարավորը կանի, որ կարողանա օգնել, աջակցել, որ նա կարողանա ճիշտ եւ որակյալ աշխատել։ ԲԴԽ–ն ցանկացած պրոբլեմի դեպքում պատրաստ է կանգնել դատավորի թիկունքին»։




Լրահոս