
Կայացավ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 7-րդ տուրի «Արարատ – Արմենիա» – «Արարատ» հանդիպումը: Խաղն ընթացավ շատ լարված եւ թեժ պայքարում, որտեղ նվազագույն հաշվով հաղթեց «Արարատ – Արմենիան»: Խաղի միակ գոլը 66-րդ րոպեին հեղինակեց Մայիլսոն Լիման: Այս խաղից հետո «Արարատ – Արմենիան» վաստակեց 13 միավոր եւ բարձրացավ 3-րդ հորիզոնական, «Արարատը» 16 միավորով շարունակում է մնալ առաջին հորիզոնականում:
Էդմոն Մարտիրոսյան