ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ովքեր են հաջորդ հեռացողները. ուշագրավ անուններ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` առաջիկայում հայրենի կառավարությունում հրաժարականներ ու պաշտոնանակություններ են սպասվում:

ԱԱԾ արդեն նախկին պետ Արթուր Վանեցյանի եւ ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսպիյանի հրաժարականներին հաջորդելու է այլ ոլորտներիու գերատեսչությունների ղեկավարների հեռացում: Եւ, ըստ մեր տեղեկությունների, ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը նեղ շրջանակներում հայտարարել է, որ եթե Ամուլսարի հանքի շահագործումը կյանքի կոչվի, ապա ինքը հրաժարական է ներկայացնելու: Իսկ արդեն հայտնի իրողություն է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոստացելէ շահագործել հանքը, քանի որ, ըստ նրա հայտարարության, չկան իրավական հիմքեր արգելելու համար:

Այսինքն՝ առաջիկայում սպասվում է Էրիկ Գրիգորյանի հրաժարականը: Ըստ նույն տեղեկությունների` առաջիկայում հրաժարական է ներկայացնելու ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը, հրաժարական է ներկայացնելու ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը: Հրաժարականների պատճառների մասին հայտնի կլինի առաջիկայում` կապված քաղաքական զարգացումների հետ:

Մեր տեղեկություններով` հրաժարականի դիմում կներկայացնեն արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ուպաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը,որքան էլ վերջինս հետեւողականորեն հերքում է իր հրաժարականի մասին լուրերը:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել, որ հրաժարականներ կլինեն նաեւ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանից ուէկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանից:Չի բացառվում, որ պաշտոնից հրաժարվի նաեւ ֆինասների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

Մեր տեղեկություններով` ՀՀ վարչապետի` ԱՄՆ այցից հետոլինելու են նաեւ պաշտոնանկություններ: Բանն այն է, որ վարչապետը դժգոհ է կառավարության սոցիալական բլոկը համակարգող նախարարներից` առողջապահության նախարար Արսեն Թորոսյանից ուսոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանից: Վարչապետ Փաշինյանը նախարարներին ազատելու է աշխատանքից:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` փոփոխություններ են սպասվում նաեւ Ազգային ժողովում: Հրաժարականի դիմում կներկայացնի Լենա Նազարյանը. նա կլքի նաեւ խորհրդարանի փոխնախագահի աթոռը: «Իմ քայլը» խմբակցությունից կհեռանա պատգամավոր Միքայել Զոլյանը, որը կընդգրկվի ԱԺ-ում նոր ձեւավորվող պատգամավորական խմբում: Առաջիկայում պարզ կդառնա, թե որ պատգամավորները կհամալրեն այս խումբը:

Ստացվում է, որ թեժ աշունը ոչ թե ընդդիմադիր դաշտի պարտադրմամբ է լինելու, այլ հենց իշխանության ներսում արդեն խնդիրներ կան,ու իշխանության ներսում անհամաձայնությունները, տարաձայնությունները բերելու ենկտրուկ եւ վերջնական քայլերի` հրաժարականների ու պաշտոնակությունների: Թե ինչով կավարտվի գործընթացը, առայժմ անհնար է կանխատեսել, բայց այն,որՆիկոլ Փաշինյանը հիմնովիննոր կառավարություն ձեւավորելու եւնոր մարդկանցով թիմը համալրելու խնդրի առաջ է առաջիկայումկանգնելու, դա անհերքելի իրողություն է:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս