
Ես կայացրել եմ որոշում ԱԱԾ տնօրենի տեղակալ Էդուարդ Մարտիրոսյանին ԱԱԾ տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող նշանակելու վերաբերյալ: Այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վերջինիս փոխանցմամբ՝ ոստիկանության պետի առաջին տեղակալ Արման Սարգսյանը նշանակվել է ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար:
«Ֆորմալ առումով մենք սպասում ենք նախագահի կողմից այդ հրամանագրերի ստորագրմանը եւ հրապարակմանը»,- ասաց Փաշինյանը: