
Այս պահին լարված իրավիճակ է տիրում կառավարության շենքի դիմաց։ Բողոքի ցույց են անում զոհված ազատամարտիկների այրիները, ծնողները, ովքեր բողոքում են, որ իրենց բավարար աջակցություն եւ ուշադրություն չեն դարձնում։ Իսկ «Զինվորի մայր» ՀԿ-ի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը, ով առավել հայտնի է Մառոզ Մարգո անունով, նաև նստացույց է անում հենց կառավարության շենքի դռանց դիմաց՝ թույլ չտալով, որ որևէ մեկը ներս մտնի։
Մանրամասները՝ տեսանյութում: