
Ղազախստանի մայրաքաղաք Նուրսուլթանում շարունակվում է ըմբշամարտի աշխարհի առսջնությունը: Արդեն պայքարի են դուրս եկել ազատոճային ըմբիշները:
Հայաստանի ներկայացուցիչ Եվրոպայի չեմպիոն Արսեն Հարությունյանը (57 կգ) 1/16 եզրափակիչում 9:4 հաշվով պարտության մատնեց վրացի Օտարի Գոգավային: Արսենը պայքարը կշարունակի 1/8 եզրափակչում
Մեր մյուս ըբիշը՝ Վազգեն Թևանյանը (65 կգ), որակավորման փուլում 4:3 հաշվով հաղթեց Ուկրաինայի դրոշի նորքո հանդես եկող Գոռ Հովհաննիսյանին:
Վազգենը պայքարը կշարունակի 1/16 եզրափակչում:
Էդմոն Մարտիրոսյան