
Իսրայելում Հայաստանի Հանրապետությունը դեսպանատուն կունենա: Որոշման նախագիծն ընդգրկված է այսօր կայանալիք կառավարության նիստի օրակարգում: Հիմնավորման մեջ նշվում է, որ հայ-իսրայելական երկկողմ հարաբերությունների կայուն զարգացումն ապահովելու առումով կարեւորվում է հնարավորինս սեղմ ժամկետներում (2019թ. վերջ, 2020թ. սկիզբ) Թել Ավիվում ՀՀ դեսպանությունը ստեղծելը:
Իսրայելում ՀՀ դեսպանություն ստեղծելը եւ այդպիսով երկկողմ հարաբերություններին նոր զարկ տալը ուղղված է տարածաշրջանում Հայաստանի շահերն առավել արդյունավետ պաշտպանելուն: