Ցավալի պարտություններ ըմբշամարտի աշխարհի առաջնությունում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ղազախստանի մայրաքաղաք Նուրսուլթանում շարունակվում է ըմբշամարտի աշխարհի առաջնությունը:

Այսօր պայքարի ելան ազատոճային ըմբիշները: Հայաստանի ներկայացուցիչներ Վազգեն Թեւանյանն (61կգ) ու Արսեն Հարությունյանը պարտվեցին իրենց մրցակիցներին եւ լքեցին պայքարը: Եվրոպայի գործող չեմպիոն Արսեն Հարությունյանը 1/8 եզրափակչում 6:17 հաշվով զիջեց Հնդկաստանի ներկայացուցիչ Կումար Ռավիին: Հատկանշական է շեշտել, որ մեր ըմբիշը գոտեմարտի ընթացքում հաղթում էր մրցակցին 6:0 հաշվով, սակայն արդյուքնում կորցրեց առավելությունը: Եթե հնդիկ ըմբիշը դուրս գա եզրափակիչ, ապա մեր ըմբիշը կստանա հնարավորություն բրոնզե մեդալ նվաճելու:

Վազգեն Թեւանյանը, ով պայքարը սկսել էր որակավորման փուլից կարողացավ անցնել ընդամենը մեկ փուլ եւ 1/16 եզրափակչում 0:6 հաշվով  պարտություն կրեց աշխարհի գործող չեմպիոն, ճապոնացի Տակուտո Օտոգուրոյին: Ի դժբախտություն մեզ` ճապոնացի ըմբիշը չկարողացավ հասնել եզրափակիչ, ինչ պատճառով Վազգեն Թեւանյանը զրկվեց բրոնզե մեդալի համար պայքարից:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս