
ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման աղյուսակը,որտեղ Հայաստանի հավաքականը առաջադիմել է 2 հորիզոնականով եւ զբաղեցնում է 96-րդ տեղը:
Դասակարգման աղյուսակում առաջատարը շարունակում է մնալ Բելգիան ում հաջորդում է Ֆրանսիայի հավաքականը,իսկ լավագույն եռյակը եզրափակում է Բրազիլիայի հավաքականը:
Հիշեցնենք,որ վերջին երկու հանդիպումներում ԵՎՐՈ-2020-ի նախընտրական փուլի շրջանակներում Հայաստանի հավաքականը նախ 1:3 հաշվով զիջեց Իտալիային, ապա 4:2 հաշվով պարտության մատնեց Բոսնիա եւ Հերցեգովինայի ընտրանուն:
Էդմոն Մարտիրոսյան