«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` իշխանությունները ծրագրել են Ազգային Ժողովի առաջիկա քառօրյայի նիստում ներառել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթացը: Հերթական այդ քառօրյան կմեկնարկի հոկտեմբերի 1-ին: Ըստ մեր տեղեկությունների` երեկ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում իրարգլխիեն հավաքվել` հասկանալու, թե ինչ հիմքեր կարող են գտնել, որ ներկայացնեն ԱԺ ամբիոնից:
Ու ինչպես մենք տեղեկացրել էինք, իմքայլականները կենտրոնացել են Հրայր Թովմասյանի կարգապահական վարքագծի վրա: Մեր տեղեկություններով` իշխանությունը ծրագրել է այդ ամենը ներկայացնելուց հետո փակ գաղտնի քվերակություն կազմակերպել Հրայր Թովմասյանին հեռացնելու հարցով: Իշխանությունները երկու կարգապահական գործ են գտել, որոնցից մեկը վերբերում է ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի բաց նամակին:
Այդ նամակի համաձայն` հիշեցնենք` ՍԴ-ն սահմանադրական ճշնաժամի մեջ է: Խնդրահարույց են համարում նաեւ Հրայր Թովմասյան-Արամ Օրբելյան քավոր- սանիկական կապը, ինչն,ըստ իշխանությունների, շահերի բախման կարող է բերել: Ու դրանք հիմք համարելով` իմքայլականները պրոցես են սկսելու Հրայր Թովմասյանի դեմ:
Իսկ հիմա ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման իշխանությունների ծրագրերի մասին`հերթով:
Նախ`«Ժողովուրդ» օրաթերթը երեկ տեղեկացրել էր, որ ԱԺ իշխանական խմբակցությունը գործի է լծվել. փորձում են հիմքեր գտնել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթացի համար:
Խնդիրն այն է, որ խմբակցությունը հայտարարել է այս գործընթացի մասին, բայց հիմքեր դեռ չունի: Ու ԱԺ պետական-իրավական հանձնաժողովը, մեր տեղեկություններով, ամենօրյա ռեժիմով այդ գործն է անելու: Որոշվել է կենտրոնանալ Հրայր Թովմասյանի գործունեության կարգապահական վարքագծի վրա:
Ու, ըստ մեր տեղեկությունների, ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի երկար տանջանքներից հետո արդեն երկու կարգապահական «խախտում» իմքայլականները գտել են, որի գլխավոր հերոսնու հեղինակը հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն է: Եւ այսպես, իշխանությունների համար առաջին հիմքըդեռեւս հունիսին ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի գրած բաց նամակն է, ըստորի` ՍԴ-ն սահմանադրական ճգնաժամի մեջ է:
Նշենք, որ այդ նամակը Գրիգորյանը դատավոր ընտրվելուցհետո էր ուղարկել Հայաստանի նախագահին, Ազգային ժողովին, կառավարությանը, Դատավորների ընդհանուր ժողովին, Սահմանադրական դատարանի անդամներին ու դատավորին: Վերջիններս պետք է քննարկեին նամակը ու ներկայացնեին իրենց դիրքորոշումը, սակայն դա չեն արել:
Իսկ իշխանությունները կարծում են, որ սա լավագույն կոմպրոմատն է Հրայր Թովմասյանի դեմ.լինելով ՍԴ նախագահ` կարգ է խախտել` արհամարհելով դատավորի նամակը: Հիշեցնենք նաեւ, որ Գրիգորյանը նամակում ելքեր էր առաջարկել. համատեղ որոշմամբ պահպանվում է ներկա իրավիճակը կամ 7 թափուր հաստիքների համար նախագահը, Դատավորների ընդհանուր ժողովն ու Կառավարությունը Ազգային ժողով թեկնածուներ են ներկայացնում: Իսկ մյուս տարբերակում Գրիգորյանն ակնարկել էր Սահմանադրական դատարանի անդամների հրաժարականի մասին` առաջարկելով, որ այդ դեպքում վաղ կենսաթոշակային սխեմա գործի: Սակայն ՍԴ-ում ոչ ոք չի արձագանքել նամակին:
Իմքայլականների համար կարգապահական խախտում է նաեւ Հրայր Թովմասյանի եւ փաստաբան Արամ Օրբելյանի քավոր-սանիկական կապը, որը եւս, ըստ իշխանությունների, շահերի բախման կարող է բերել: Նշենք, որ Արամ Օրբելյանն այս պահին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանն է ու նրա շահերն է պաշտպանում դատարանում: Ու այս ամենը «հավաքագրելով»` իշխանությունները նպատակ ունեն առաջիկա օրերին Հրայր Թովմասյանի հարցը ներառել ԱԺ պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողով:
Ըստ մե րտեղեկությունների` իշխանությունները, կանոնակարգ օրենքի համաձայն, պարտավոր են նիստի ժամանակ հրավիրել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին ու ներկայացնել այն կարգապահական սխալները, որոնքգործել է Թովմասյանը:
Հանձնաժողովում հաջող ելքի դեպքում հարցը պետք է ընդգրկվի առաջիկա ԱԺ քառօրյայի նիստի օրակարգ, որի ժամանակ կրկինպետք է նիստին հրավիրեն ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին ու արդեն ԱԺ ամբիոնից ներկայացնեն այս ամենը,որիցհետո արդեն իշխանությունները պլանավորում են փակ գաղտնի քվեարկությամբլուծել Հրայր Թովմասյանից «ազատվելու» հարցը: Իշխանություններին անհրաժեշտ կլինի ձայների ընդհանուր թվի 2/3-ը,ու եթե նրանց հաջողվի Հրայր Թովմասյանին իրենց քվերակությամբ «հանել խաղից», ապասկսկվելու է հաջորդ փուլը:
Ըստ կարգի` այդ քվեարկության արդյունքներն անհրաժեշտ է ուղարկել Սահմանադրական դատարանի հաստատմանը: Այստեղ էլ ՍԴ դատավորները պետք է հաստատեն Աժ քվեարկության արդյունքը:Իսկ իշխանությունների ներկայացուցիչն,ըստ էության, այնտեղ մեկն է` Վահե Գրիգորյանը, որինոչ մի կերպչի հաջողվում իրականացնել այն ծրագրերը,որոնքունեին իշխանությունները:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` իշխանությունների միակ հույսը շարունակում է մնալ այն, որ Հրայր Թովմասյանը ինքնակամ է հրաժարվելու է ՍԴ նախագահի պաշտոնից: Բայց այդ հրաժարականի պատկերն, ըստ էության, չի ուրվագծվում:
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ