ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ամուլսարի թեման հարվածում է ամերիկյան ներդրումներին. Արսեն Ղազարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միությունը Ամուլսարի հանքի գործարկման վերաբերյալ հայտարարել ու տվել է իր հստակ դիրքորոշումը, որ էկոլոգիական շահերի պաշտպանության կողքին պետք է մտածել ներդրումների մասին: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց միության նախագահ Արսեն Ղազարյանը:

-Պարո՛ն Ղազարյան, տնտեսական հեղափոխության առարկայական դրսեւորումներ նկատո՞ւմ եք, թե՞ ոչ: Եթե այո, ապա ո՞ր ոլորտներում:

-Տնտեսական հեղափոխությունը շարունակական գործընթաց է. դա չի լինում Ավրորայի համազարկով եւ, ասենք, հեղափոխություն եղավ եւ վերջ: Հեղափոխության գործընթացը սկսվել է անցած տարի` քաղաքական հեղափոխությունը շարունակելով:

Հեղափոխության ամենակարեւոր նախապայմանները հավասար մրցակցության, ազատ շուկայի օրինականության վերականգնումն է տնտեսական հարաբերություններում, որի արդյունքն են այսօր ձեռք բերված տնտեսական աճի ցուցանիշները, արտահանման որոշ ոլորտների աճը, մանր եւ միջին բիզնեսի կտրուկ աշխուժացումը տնտեսական հարաբերություններում, հարկահավաքման մեջ բյուջեի եկամտային մասի ռեալ գերակատարումը արդեն 6-7 ամիսներով:

Իսկ հեղափոխության ըմբուռնումը, ընկալումները եւ հեղափոխությունը շարունակությունը ապահովելու համար մենք շատ շուտով Հայաստանի տնտեսագետների հետ եւ գործարար համայնքի հետ կազմակերպում ենք լուրջ գիտաժողով` տնտեսական հեղափոխության ընկալումները եւ հեռանկարները թեմայով: Կվերլուծենք, հանրությանը կներկայացնենք, եւ հեղափոխությունը կշարունակվի 3-4 տարի, մինչեւ մենք կունենանք նոր տնտեսական առողջ մրցակցային հարաբերություններ` շուկայական ազատական սկզբունքների վրա հիմնված:

-Նշեցիք, որ մանր ու միջին բիզնեսը կտրուկ աշխուժացել է: Այդ ակտիվացումն ինչպե՞ս կնկարագրեք:

-Վերցրեք թեկուզ ամենաակնհայտ երեւացող ներկրումների ոլորտը տարբեր ապրանքների մասով եւ Դուք կտեսնեք, որ մոտ 40-50 տոկոսով նոր խաղացողներ են: Իսկ դրանք հիմնականում միջին բիզնեսն են, որը նախկինում չկար արհեստածին խոչընդոտների, մենաշնորհների կամ օրենսդրական խտրականությունների պատճառով: Մեծ է քանակը:

Մանրամասները` տեսանյութում




Լրահոս