Մի հատ տարիքս նայե՛ք եւ ժամկետները. Պաշտպանության նախարարը` իր դեմ արշավի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախօրեին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հերքեցիր սպասվող հրաժարականի մասին լուրերը: Նախարարը վստահեցրեց, որ նման որեւէ քննարկում վարչապետի հետ չի ունեցել: Ավելին, չմեկնաբանեց Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից Արթուր Վանեցյանի հրաժարվելու փաստը․«Չեմ կարող մեկնաբանել, որովհետեւ դա անհատական որոշում է եղել: Ազգային անվտանգության ծառայության (նախկին) տնօրենը իմ ընկերն է, իմ գործընկերն է, մենք բավականին երկար՝ տարի ու կես շատ սերտ համագործակցել ենք, ես բոլոր մեկնաբանություններըկթողնեմիրեն»:

Հարցին` նախարարն ինքը տարաձայնություններ ունի արդյոք վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, Տոնոյանը պատասխանեց․ «Ո՛չ, չեն կարող լինել տարաձայնություններ, շատ սինխրոնիզացված եւ, որպես կառավարության անդամ, աշխատանք է ծավալվում»:

Ավելին, նախարարը չի կարծում, թե ուժային կառույցների ղեկավարների հրաժարականները անվտանգության առումով սպառնալիք են ներկայացնում: Ըստ Տոնոյանի` բարձրաստիճան պաշտոնյաների պաշտոնանկություններ իր գլխավորած գերատեսչությունում չեն սպասվում:

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Պաշտպանության նախարարությունում տեւական ժամանակ է, ինչ տարաձայնություններ կան, ուՊՆ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ նախարար Դավիթ Տոնոյանի դեմեն դուրս եկել: Ավելին` մեզ հասած լուրերի համաձայն`ՊՆ գեներալները` հնաբնակ պաշտոնյաները, նախարար Տոնոյանին ամեն առիթով հիշեցնում են, որ իրենց հետ պատերազմի չի մասնակցել, իրենց թիմից չի եղել եւ չգիտի` պատերազմն ինչ է: Այդ պայմաններում ինչպե՞ս է ընդհանրապես որոշումներ կայացնում կամ նեղացնում գեներալիտետին:

Այս եւ այլ հարցերի շուրջ«Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանություներ ստացավ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանից:

– Պարո՛ն Տոնոյան, Պաշտպանության նախարարությունում տեւական ժամանակ է, ինչ տարաձայնություններ կան,ուՊՆ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ դուրս են եկել Ձեր դեմ: Ավելին` մեզ հասած լուրերիհամաձայն` ՊՆ գեներալները` հնաբնակ պաշտոնյաները, Ձեզ ամեն առիթով հիշեցնում են, որ իրենց հետ պատերազմի չեք մասնակցել, իրենց թիմից չեք եղել եւ չգիտեք` պատերազմն ինչ է:Ի՞նչ կասեք այս մասին:

-Չէ, նման բան չկա, իսկ ինչ վերաբերում է`ով ինչ ճանապարհ է անցել, ապա մի հատ տարիքս նայե՛ք եւ ժամկետները:

– ՊՆ-ում Ձեր խորհրդականի գործունեության մասով լուրջ աղմուկ է բարձրանալու: Մասնավորապես,լուրեր կան, որ Ձեր խորհրդական Դավիթ Բենգլյանի գործունեությամբ հետաքրքրված են ԱԱԾ-ում: ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում, Արտակարգ իրավիճակների նախարարությունում հայտնաբերված չարաշահումների կապակցությամբ հարուցվել է քրեական գործ, եւ չի բացառվում, որ Ձեր խորհրդականը իրավապահների ուշադրության կենտրոնում է հայտնվել հենց այս քրեական գործով: Ի՞նչ գիտեք այս մասին:

-Որեւէ քրեական գործ հարուցված չի եղել, չկա այդպիսի բան, ես չգիտեմ եւ նման բան չեմ տեսել:

-Դուք նշեցիք, որ բարձրաստիճան պաշտոնյաների պաշտոնանկություններ Ձեր գլխավորած գերատեսչությունում չեն սպասվում, սակայն, մեզ հասած տեղեկություններով, ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնանկության հարցն է բարձրացվել, եւ նրա փոխարեն Օնիկ Գասպարյանն է նշանակվելու ԶՈՒ շտաբի պետ, որը Ձեր սրտով է, իսկ, ահա, ՊՆ վերահսկողական ծառայության ղելավար Մովսես Հակոբյանին հրաժեշտ կտաք:

-Գիտեք ինչ, այս ամենը սպեկուլյացիաներ են, եւ եթե ինչ-որ որոշում կայացվի դրա մասին,Դուք շատ շուտ կիմանաք:

-ՊՆ-ում առկա ներքին հակասությունները, գեներալիտետի`Ձեր դեմ դուրս գալը կարո՞ղ է պատճառ դառնալ, որ հրաժարական տաք:

-Ոչ:

Մինչ նախարարը պատրաստվում էր գնալ, եւս մեկ անգամ հստակեցրինք, թե արդյոք նա ներքին կռիվներ չունի ՊՆ գեներալների հետ: Դավիթ Տոնոյանը դիմեց Ազգային ժողով իրեն ուղեկցող գեներալներից մեկին եւ հարց ուղղեց, թե կան հակասություններ արդյոք. ի պատասխան` ստաժավոր ՊՆ գեներալը պատվի առավ եւ հայտնեց` ոչ մի հակասություն չկա:

Քնար Մանուկյան




Լրահոս