ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իջևանի քաղաքապետի պաշտոնակատարն ու Նիկոլ Փաշինյանը քավոր-սանի՞կ են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իջեւան համայնքի ղեկավարի պաշտոնակատար Հայկ Ղալումյանին «Ժողովուրդ» օրաթերթը հարցրեց Նիկոլ Փաշինյանի հետ իր քավոր-սանիկական հարաբերությունների, Իջեւանի նախկին քաղաքապետ, վերջերս հրաժարական տված Վարդան Ղալումյանի հետ բարեկամական կապի մասին: Հ. Ղալումյանն ասաց. «Նիկոլ Փաշինյանի հետ մեր հարաբերությունները գրեթե քառասուն տարվա պատմություն ունեն, որոնք աշխատանքային հարաբերություններում լրացուցիչ պատասխանատվություն են ավելացնում:

Մոտակա ժամանակահատվածում կնշանակվի Իջեւան համայնքի ղեկավարի ընտրության օր, եւ Իջեւանի ղեկավարի ով լինելը կորոշեն իմ համաքաղաքացիները: Ես այդ ընթացքում իմ լիազորությունների շրջանակում կապահովեմ մրցակցություն` հավասար պայմաններում: Վարդան Ղալումյանի վերաբերյալ նշեմ, որ մենք հարազատներ ենք, մեր ապրած տարիների ընթացքում միմյանց խանգարելու նախադեպը չենք ունեցել: Ես համոզված եմ, որ ապագայում էլ նման խնդիր չենք ունենա»:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս