Իջեւանցին ապօրինի 19 հատ ծառ է հատել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Իջեւանի նստավայրում, դատավոր Ռաֆիկ Մելքոնյանի նախագահությամբ, ընթանում է Իջեւան քաղաքի բնակիչ, 1992թ. ծնված Արթուր Մարգարյանի դատավարությունը:

Վերջինս մեղադրվում է այն բանում, որ նա 2019թ. ապրիլի 1-ին «Հայանտառ» ՊՈԱԿ «Իջեւանի անտառտնտեսություն» մասնաճյուղի Խաչարձանի անտառպետության տարածքից ապօրինի հատել է 8 հատ հացենի տեսակի, 8 հատ թխկի տեսակի, 1 հատ բոխի տեսակի, 2 հատ կաղնի տեսակի կանգուն ծառեր` պետությանը պատճառելով 1 միլիոն 207 հազար 500 դրամի վնաս:

Ա. Մարգարյանին մեղադրանք է առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 296 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով(Ծառերի, թփերի եւ բուսածածկի ապօրինի հատումը, որը կատարվել է խոշոր վնաս պատճառելով»): Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս