Նախագահը հաստատեց վարչապետի որոշումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Էդուարդ Մարտիրոսյանին ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող նշանակելու մասին:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի.
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Էդուարդ Մարտիրոսյանին  նշանակել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող»,- ասված է ՀՀ նախագահի հրամանագրում:

ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով ՀՀ ոստիկանության պետի պաշտոնակատար է նշանակվել Արման Սարգսյանը: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 10-րդ մասի.

Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի առաջին տեղակալ Արման Սարգսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար»,- ասված է ՀՀ նախագահի հրամանագրում:

Հիշեցնենք, որ այսօր Կառավարության նիստի ժամանակ վարչապետը հայտարարեց, որ ինքը կայացրել է որոշում ԱԱԾ տնօրենի տեղակալ Էդուարդ Մարտիրոսյանին ԱԱԾ տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող նշանակելու վերաբերյալ

 




Լրահոս