Դիմել եմ գլխավոր դատախազին ԱՕԿՍ-ի շենքի սեփականաշնորհման փաստով քրգործ հարուցելու պահանջով. Էդմոն Մարուքյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ երկու օր առաջ դիմել է ՀՀ գլխավոր դատախազին ԱՕԿՍ-ի շենքի սեփականաշնորհման փաստով քրեական գործ հարուցելու պահանջով.

«Սիրելի՛ քաղաքացիներ,

Տեղեկացնում եմ, որ երկու օր առաջ դիմել եմ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ հետևյալ խնդրի առնչությամբ.

Ընթացիկ տարվա հուլիսի 06-ին «Առաջին ալիք» լրատվականի ֆեյսբուքյան էջը հրապարակել է մանրամասն տեսանյութ Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապերի հայկական ընկերության (ԱՕԿՍ-ի) շենքի սեփանաշնորհման գործընթացում տեղ գտած ենթադրյալ իրավախախտումների և հանրապետական նշանակության պատմամշակութային հուշարձան համարվող այդ շինության անօրինական ձևափոխման վերաբերյալ։

Ներկայացված տեղեկությունների վերլուծությունը վկայում է հանցագործությունների շղթայի ու դրանց կոծկման փաստերի առկայության մասին։

Հիմք ընդունելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 176-րդ հոդվածի 1-ին մասը՝ խնդրել եմ տեսանյութում ներկայացված փաստերի առթիվ հարուցել քրեական գործ, ինչպես նաև գործի ընթացքի ու արդյունքների վերաբերյալ տեղեկատվություն տրամադրել նաև ինձ»:




Լրահոս