Գրոզնիում խոշոր հրդեհ է բռնկվել առեւտրի եւ զվարճանքների կենտրոններից մեկում: Հրդեհը սկսվել է երրորդ հարկից եւ տարածվել գրեթե ամբողջ կառույցով մեկ: Սկզբում կրակն ընդգրկել է 300 քմ մակերես, այնուհետ այն ընդարձակվել է՝ հասնելով 700 քմ-ի:
Այս մասին հայտնում է ТАСС -ը՝ հղում անելով Չեչնիայի Հանրապետության ԱԻ ծառայության կենտրոնին:
Նշվում է, որ նախնական տեղեկությունների համաձայն, մինչ կրակի տարածվելը հնարավոր է եղել տարհանել առեւտրա-ժամանցային կենտրոնի աշխատակազմին ու բոլոր այցելուներին: Մինչ այս պահը հայտնի տվյալների, տուժածներ չկան:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է 12 միավոր տեխնիկա: