![](https://armlur.am/wp-content/uploads/2019/09/169819.jpg)
Սեպտեմբերի 18-ին ոստիկանության Սևանի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, Սևանում հայտնաբերել ու թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով բաժին բերման են ենթարկել Ծովագյուղում ապրող 59-ամյա մի տղամարդու։
Բնակարանին կից խորդանոցի զննությամբ հայտնաբերվեց, առգրավվեց ու փաթեթավորվեց մարիխուանայի նմանվող զանգվածներ՝ ընդհանուր 38 գրամից ավելի։ Բերման ենթարկվածի հայտնածով՝ դրանք թմրանյութ են։ Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն։ Հանգամանքները պարզվում են: