Հայաստանում անասնաբուծությունը բավականին լուրջ անկում է ապրել․ ինչ արժե տեղական միսը․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հայաստանում անասնաբուծությունը բավականին լուրջ անկում է ապրել: ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով` այս տարվա հունվար-հունիս ամիսներին անասնաբուծության ոլորտում, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 3 տոկոս անկում է գրանցվել: Սրան զուգահեռ նկատենք, որ այս տարվա 7 ամիսներին պակասել է նաեւ մսամթերքի արտադրության ծավալները:

«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեի հաշվետվություններից պարզեց, որ տավարի մսի արտադրության ծավալները նվազել են 5.7, խոզի մսինը` 18.6, իսկ ոչխարինը` 20.6 տոկոսով: Գյուղացիների խոսքերով` անասնակերի թանկացման պատճառով իրենք ստիպված են լինում մորթել իրենց անասունները, եւ գումար չունենալու արդյունքում չեն կարողանում լրացնել մորթած անասնունների քանակը, ինչի պատճառով էլ այսօր հանրապետությունում ե՛ւ անասնագլխաքանակն է նվազել, ե՛ւ մսամթերքը: Եւ պահանջարկը բավարարելու նպատակով այսօր ներքին շուկայում վաճառվում է բելառուսական ծագում ունեցող մսամթերք: Իսկ տեղական մսի մեկ կիլոգրամը հասնում է 3000 դրամի»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։




Լրահոս