ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի պաշտոններում նշանակումներ չեն արվի. ինչի է սպասում վարչապետը․ «Փաստ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի եւ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի պաշտոնանկություններից հետո շրջանառվում էին հավանական ու անհավանական անուններ՝ որպես այդ պաշտոնների հավակնորդներ:

Երեկ նշյալ կառույցների ղեկավարներ նշանակվեցին տեղակալները, ավելի ստույգ՝ նշանակվեցին պաշտոնակատարներ: Երեկ մենք արդեն նշել էինք, թե «չի բացառվում, որ առայժմ բավարարվեն պաշտոնակատարներով (թե՛ բառիս բուն, թե՛ փոխաբերական իմաստով), մինչեւ օրենքի ընդունումը»: Այդպես էլ եղավ:

«Փաստ» թերթի տեղեկություններով, վարչապետը նշանակում չի արել՝ սպասելով, որ խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունի օրենքի նախագիծը, որով ԱԱԾ տնօրենի եւ ոստիկանապետի պաշտոնները դառնում են քաղաքական։

Առաջարկված փոփոխության համաձայն՝ ԱԱԾ տնօրեն կամ ոստիկանապետ կարող է նշանակվել 25 տարին լրացած, վերջին 4 տարում միայն Հայաստանի քաղաքացի հանդիսացող, վերջին 4 տարում Հայաստանում մշտապես բնակվող եւ հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք: Այսպիսով, հնարավորություն կընձեռվի այդ պաշտոններում նշանակել այնպիսի մեկին, որը համակարգերից չէ եւ ամբողջապես «յուրային» է թե՛ անձնապես, թե՛ քաղաքականապես»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում




Լրահոս