
Արմեն Սարգսյանը ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին շնորհել է Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության պետական խորհրդականի դասային աստիճան:
Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 137-րդ հոդվածի, ինչպես նաև «Հարկային ծառայության մասին» օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասի և «Հանրային ծառայության մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի.
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Սանասարի ԱՆԱՆՅԱՆԻՆ շնորհել Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության պետական խորհրդականի դասային աստիճան:
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ