Նախագահն Անկախության տոնի առթիվ պարգևատրել է ոստիկանության մի խումբ զինծառայողների

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Անկախության տոնի առթիվ ոստիկանության մի խումբ ծառայողների պարգևատրելու մասին: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի. Անկախության տոնի առթիվ, ծառայության ընթացքում ցուցաբերած նվիրումի, օրինականության և հասարակական կարգի պահպանության գործում ներդրած ավանդի համար Հայաստանի Հանրապետության ոստիկանության մի խումբ ծառայողների պարգևատրել.

Մարտական ծառայության մեդալով՝

Արման Առաքելի ԱՎԱԳՅԱՆԻՆ Ոստիկանության զորքերի հասարակական կարգի պահպանության գնդի (1032 զորամաս) հասարակական կարգի պահպանության 3-րդ գումարտակի հրամանատարի տեղակալ, կապիտան

Մարգար Անուշավանի ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Վարդենիսի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի պրոֆիլակտիկայի ավագ տեսուչ, ոստիկանության մայոր

Արարատ Արթուրի ՆԻԳՈՅԱՆԻՆ Ոստիկանության զորքերի հասարակական կարգի պահպանության գնդի (1032 զորամաս) հասարակական կարգի պահպանության 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի 3-րդ դասակի մարտական 1-ին խմբի հրաձիգ, սերժանտ

«Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալով՝

Արման Գևորգի ՍԱՐԳՍՅԱՆԻՆ Ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ

Արմեն Սերգեյի ՄԿՐՏՉՅԱՆԻՆ Ոստիկանության շտաբի պետի տեղակալ – կազմակերպական -վերլուծական վարչության պետ, ոստիկանության փոխգնդապետ

Արմեն Յուրիկի ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ Ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ

Վաչիկ Եփրեմի ՂԱՐԻԲՅԱՆԻՆ Ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետի տեղակալ -շտաբի պետ, ոստիկանության գնդապետ

Պավել Ռաֆիկի ՕՐԴՅԱՆԻՆ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մաշտոցի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ

Սերգո Համբարձումի ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ Ոստիկանության Լոռու մարզային վարչության Սպիտակի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ

Դավիթ Սամվելի ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 2-րդ վարչության 1-ին բաժնի պետի տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ

Մամիկոն Արծրունու ՀԱԿՈԲՅԱՆԻՆ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Էրեբունու բաժնի պետի տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ

Երախտագիտության մեդալով՝

Հրանտ Հրաչիկի ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ Ոստիկանության ֆինանսաբյուջետային վարչության պետի տեղակալ»,-ասված է նախագահի հրամանագրում:




Լրահոս