Սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում կհանդիպեն Զոհրաբ Մնացականյանն ու Էլմար Մամեդյարովը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 22-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մեկնելու է Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի 74-րդ նստաշրջանի աշխատանքներին. այս մասին թվիթերի իր միկրոբլոգում արված գրառմամբ տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ կայանալու է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը»,- գրել է խոսնակը:




Լրահոս