Առաջին ութ ամիսներին հարկային եկամուտներն աճել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս տարվա հունվար-օգոստոս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ՀՀ պետական բյուջե հաշվեգրված հարկային եկամուտներն աճել են 21.3%-ով։

Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է ընթացիկ տարվա հունվար-օգոստոս ամիսներին պետական բյուջե հաշվեգրված հարկային եկամուտների և պետական տուրքի ծավալները, որն այդ ժամանակահատվածի համար կազմել է 937.3 մլրդ ՀՀ դրամ՝ 2018թ-ի 772.6 մլրդ դրամի փոխարեն:

Դիտարկվող ժամանակահատվածում հավաքագրված հարկային եկամուտների աճը պայմանավորված է հիմնականում ԱԱՀ-ի, եկամտային հարկի, շրջանառության հարկի, շահութահարկի, ինչպես նաև մաքսատուրքերի գծով հարկային եկամուտների աճով։ Մասնավորապես՝ ԱԱՀ-ի գծով եկամուտներն աճել են մոտ 17%-ով՝ կազմելով 313.5 մլրդ դրամ։ Եկամտային հարկի գծով եկամուտներն ավելացել են 17.4%-ով, իսկ շահութահարկի գծով եկամուտները՝ մոտ 16.3%-ով։

Մաքսատուրքերի գծով հարկային եկամուտներն աճել են 8.1%-ով, ընդ որում ԵԱՏՄ բյուջեից հաշվեգրված եկամուտների աճը կազմել է 1.7%։

Հաշվետու ժամանակահատվածում շրջանառության հարկի գծով հարկային եկամուտները գրանցել են կտրուկ աճ` նախորդ տարվա հունվար-օգոստոսի համեմատ աճել են մոտ 44.5%-ով՝ կազմելով 20.2 մլրդ դրամ։

 




Լրահոս