Armenian text to speach

Գտնվել են այն մարդիկ, ում փնտրում էր Ռոնալդուն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Թուրինի «Յուվենտուսի» եւ Պորտուգալիայի ազգային հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն Պիերս Մորգանի հետ հարցազրույցի ժամանակ նշել էր, որ փնտրում «Մակդոնալդսի» այն աշխատակիցներին, ովքեր իրեն անվճար սնունդ են տրամադրել:

Ինչպես տեղեկացնում է իսպանական AS պարբերականը, այդ աշխատակիցները գտնվել են, որոնցից մեկը ` Պաուլա Լեկան հանդես է եկել հայտարարությամբ. «Մենք ունենում էինք շատ համբուրգերներ եւ կարողանում էինք անվճար տալ պատանի ֆուտբոլիստներին: Նրանցից մեկը Ռոնալդուն էր, ով շատ ամաչկոտ էր: Շատ լավ է, որ նա ցանկանում է ցույց տալ իր մարդկային որակները: Երբ ընթրենք, մարդիկ կիմանան , որ ես չէի հորինում այս պատմությունը»,- ասել է Լեկան:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս