Beeline-ն առաջարկում է նոր սմարթֆոններ ուսումնական տարվան նվիրված ակցիայի շրջանակում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Beeline-ը հայտարարում է ուսումնական տարվան նվիրված ակցիայի ընդլայնման մասին։ Նոր առաջարկի շրջանակում բաժանորդներին հասանելի են սմարթֆոնների երկու նոր մոդելներ: Samsung Galaxy A20 և A50 սմարթֆոնները գնելու դեպքում բաժանորդներին կտրամադրվի «Սմարթ 1500» սակագնային փաթեթ և 100 ԳԲ ինտերնետ 2 ամսվա համար։

Samsung Galaxy A20 սմարթֆոնի արժեքն է 111900 դրամ, իսկ А50 սմարթֆոնը վաճառվում է 159900 դրամով։ Գնումը կարելի է ձևակերպել նաև ապառիկ՝ բանկի միջոցով. ընդ որում առաջին 12 ամսվա համար տարեկան տոկոսադրույքը և սպասարկման վճարը կկազմի զրո տոկոս: Առաջարկը գործելու է մինչև սույն թվականի հոկտեմբերի 31-ը։

«Նոր ուսումնական տարվան նվիրված մեր ակցիան մեծ պահանջարկ է վայելում և, ընդառաջ գնալով մեր հաճախորդների ցանկություններին, մենք ավելացրել ենք ևս երկու ավելի հզոր սմարթֆոն նույն պայմաններով գնելու հնարավորությամբ: Այս առաջարկում մենք համատեղել ենք մեր բաժանորդների բոլոր պահանջները՝ հզոր սմարթֆոններ, սիրված սակագնային պլանն ու մեծ քանակի ինտերնետ», – նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am կայքում, հաղորդագրություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին կամ զանգահարելով 0611 անվճար համարին կամ Beeline-ի մոտակա վաճառքի և սպասարկման գրասենյակում։




Լրահոս