ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչու են ոստիկանները հավաքվել Դոն Պիպոյի հոր այգում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արթուր Ասատրյանի՝ Դոն Պիպոյի հայրը, Օնիկ Ասատրյանը հայտնվել է անհարմար դրության մեջ։ Բանն այն է, որ այսօր Էջմիածնում Օնիկ Ասատրյանին պատկանող խաղողի այգում ոստիկանները փորձում էին արգելել խաղողի բերքահավաքը։
ArmLur.am-ի հետ զրույցում Ասատրյանի փաստաբան Մկրտիչ Վասակյանը հայտարարեց, որ խաղողի այգիները գնվել են Օնիկ Ասատրյանի կողմից մոտ 900 հազար դոլար գումարի սահմաններում։ Ավելին պարզվում է, որ երկու սեփականատերեր՝ Ալբերտ Տոնոյանն ու Ազնավուր Անտոնյանը Օնիկ Ասատրյանին պարտավորագրեր են տվել օրինական կարգով այն մասին, որ մեկը 250 մլն, մյուսը՝ 150 մլն դրամով խաղողի այգիները վաճառել են Ասատրյանին։ Բայց Օնիկ Ասատրյանը այգիների նկատմամբ սեփականության վկայականներ ստանալու ժամանակ պարզել է, որ այգիները կալանքի տակ են։ Նաեւ՝ Ալբերտ Տոնոյանը և Ազնավուր Անտոնյանը նրան նոտարով հաստատված փաստաթղթով լիազորել են հավաքել այգու բերքը․

Հուսանք՝ իրավապահ մարմինները ականջալուր կլինեն Մկրտիչ Վասակյանի հայտարարությանը եւ կզբաղվեն այս հարցով։ Քանի որ խոսքը նախկին պաշտոնյայի, Էջմիածնի կադաստրի նախկին պետ Շիրազ Հարությունյանի մասին է։

Բացի այս, նշենք, որ ոստիկանության բաժնում գրավոր բողոք է ստացվել մի քաղաքացու կողմից, որը պնդել է, թե Օնիկ Ասատրյանն ապօրինաբար հավաքում է իր այգու բերքը։ Իսկ բողոքողը Ասատրյանի հետ խնամիական կապեր ունեցող Շիրազ Հարությունյանն է։ Նրա պնդմամբ, հողն իրենն է։ Բայց Օնիկ Ասատրյանն ունի բոլոր փաստաթղթերը, ըստ որի ինքը հողը գնել է սեփականատերերից՝ Ալբերտ Տոնոյանից եւ Ազնավուր Անտոնյանից։

Խաղողի բերքահավաքի մասնակիցներին զայրացրեց ոստիկանների ներկայությունը։ Նրանք թողնելով իրենց աշխատանքը մոտեցան ոստիկաններին, որպեսզի պարզեն, թե ինչու են ցանկանում արգելել իրենց բերքահավաքը։ Սակայն ոստիկանները քաղաքացիներին չմանրամասնեցին՝ իրենց խաղողի այգիներում գտնվելու պատճառը։

Մանրամասները` տեսանյութում




Լրահոս