Ինչու է գործադիրը դադարեցրել էժան գնով ազոտական պարարտանյութի, սերմնացուի և դիզվառելիքի սուբսիդավորման ծրագիրը. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Կառավարությունն այլեււս գյուղացուն չի աջակցի: Գործադիրը դադարեցրել է էժան գնով ազոտական պարարտանյութի, սերմնացուի եւ դիզվառելիքի սուբսիդավորման ծրագիրը։ Բայց խնդիրն ավելի խորն է. պարզվում է դեռեւս Կարեն Կարապետյանի կառավարությունն է պարզել, որ այս ծրագիրն անարդյունավետ է եւ գյուղացուն օգնության ձեռք մեկնելու համար նախատեսված այս ծրագրում ժամանակին մի շարք չարաշահումներ բացահայտվեցին, հարուցվեցին քրեական գործեր, գյուղապետեր ձերբակալվեցին: էկոնոմիկայի նախարարությունից «Ժողովուրդ» օրաթերթին վստահեցրեցին, որ վերոնշյալ տնտեսապես անարդյունավետ ծրագրերի փոխարեն ընդլայնվելու են գյուղատնտեսության ոլորտում պետական օժանդակության գործող ծրագրերը:

Մինչդեռ գյուղացին այս տարի սպասում էր պետական աջակցությանը։ Նախարարության այս խոստումներն այնքան էլ արժանահավատ չեն, թերեւս, որովհետեւ ակնառու է՝ Հայաստանում ցանքատարածությունները կրճատվում են: Ըստ Էկոնոմիկայի նախարարության կողմից «Ժողովուրդ» օրաթերթին տրված տվյալների, կարտոֆիլի ցանքատարածություններն օրինակ 2019 թվականին 20 հազար 402 հա, բայց նախորդ տարի դրանք 22 հազար 100 հա են եղել, այսինքն այս տարի 1698 հա-ով պակասել են»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։




Լրահոս