
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել «Քրեական օրենսգրքում» փոփոխություն եւ լրացում կատարելու մասին օրենքի նախագիծ: Այս նախագիծը պայմանականորեն կարելի է անվանել «օրենքով գողերի մասին» նախագիծ:
Նախագծի 223.1 հոդվածը վերնագրված է՝ «Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալը կամ ստանալը, կամ պահպանելը»:
Նշվում է, որ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալը կամ ստանալը, կամ պահպանելը պատժվում է ազատազրկմամբ յոթից տասը տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:
Օրենքի ընդունման դեպքում «օրենքով գող» լինելը կամ նման կոչում շնորհելը, փաստորեն, կդիտվի հանցագործություն եւ կպատժվի մինչեւ 10 տարի ազատազրկմամբ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։