Ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարի քայլը բավականին խորը արմատներ ունի․ ինչ է նա ակնկալում Փաշինյանից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթին ոստիկանությունից հասած լուրերի համաձայն ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարը ամեն ինչ անում է աչքի ընկնելու համար: Նույնիսկ ոստիկաններին հայտնել է, որ առաջիկայում ստուգումներ է սկսելու եւ նոր խստացումներ կլինեն:
Ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարի այս քայլը բավականին խորը արմատներ ունի:

Խնդիրն այն է, որ նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոստիկանության ղեկավար կազմին է ներկայացրել Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանին: Վերջինս ասել է.

«Երբ ես նշանակվեցի ոստիկանապետի առաջին տեղակալ, ես ասացի, որ իմ տեսակին բացառիկ հնարավորություն է ընձեռնվել մասնակցել իմ բալիկների եւ բոլորիս երեխաների վաղվա լավ երկրի կերտմանը»:

Իսկ Նիկոլ Փաշինյանը նշել էր. «Որպեսզի թերարժեեքության ընկալումներ չառաջանան, թե ԱԱԾ տնօրենի պարտականությունները ժամանակավոր կատարող Էդուարդ Մարտիրոսյանի, թե ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանի պարագայում, այն ժամանակաշրջանում, երբ մենք կարձանագրենք արդյունքների գոհացուցիչ լինելը երկուստեք, այս կարգավիճակը կունենա իր տրամաբանական շարունակությունը: Բայց փոխադարձաբար աշխատանքի արդյունքները պետք է մեզ բավարարեն»:




Լրահոս