Տևւական ժամանակ է` ինչ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը խուսափում է լրատվամիջոցների հետ շփումից, ավելին՝ իրեն հեռու է պահում նաեւ պաշտոնյաների հետ շփումից: Նման վարքագիծ նա դրսեւորել էր օրինակ սեպտեմբերի 4-ին, երբ նշվում էր Արտակարգ իրավիճակի աշխատողի օրը, սակայն Դավթյանը ոչ միայն չպատասխանեց լրագրողների հարցերին, այլեւ մյուս պաշտոնյաների հետ չմասնակցեց հյուրասիրությանը:
Նախօրեին էլ նման պահվածք դրսեւորվեց արդեն նախագահի նստավայրում, որտեղ դատախազն էլ մասնակցում էր ՀՀ Անկախության օրվան նվիրված պարգեւատրումներին: Մինչեւ արարողության սկսվելն էլ, ավարտից հետո էլ Դավթյանն հրաժարվեց պատասխանել «Ժողովուրդ» օրաթերթի հարցերին` տարբեր պատճառաբանություններով, զերծ մնաց նաեվ մյուս պաշտոնյաների հետ շփումից: Սակայն մինչեւ պարգեւատրման արարողության մեկնարկը նա ակտիվորեն շփվում էր իրկ ողքին նստած Ոստիկանության նորանշանակ ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանի հետ: