ՌԴ-ում ՀՀ դեսպանը` Միհրան Պողոսյանի և իր աշխատանքի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռեւս օգոստոսի 29-ին հայրենի խորհրդարանականները հանիպում էին կազմակերպել ՀՀ դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ: Տարբեր երկրներում ՀՀ-ի բոլոր դեսպանները ԱԺ էին եկել` լսելու բոլոր այն հարցերը, որոնք կապված են իրենց աշխատանքային գործունեության հետ: Բացի այն հատվածից, որ խորհրդարանում եղել էին բաց լսումներ, մոտ մեկուկես ժամ էլ տեղի էր ունեցել դռնփակ նիստ:

Ու ըստ Ժողովուրդ օրաթերթի տեղեկությունների այն բավականին թեժ մթնոլորտում էր անցել: Ըստ նույն աղբյուրների փակ նիստում պատգամավորներից մեկը հարց էր ուղղել ՌԴ-ում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանին, պարզելու ՀՀ-ՌԴ փոխհարաբերությունները, վերջինս հայտարարել էր, թե դրանք շարունակում եմ մնալ շատ ջերմ:

Հիշեցնենք, որ դռնփակ նիտի ժամանակ, թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր պատգամավորները դեսպաններին տեղեկացրել էին, որիրենք այսուհետեւ պետք է զբաղվեն բացառապես դիվանագիտական գործունեությամբ, հավելելով որմինչեւ այս դեսպանները իրենց գործառույթը լիարժեք չեն կատարել: Իսկ ինչ վերաբերվում է ՌԴ-ում ՀՀ դեսպանին, ապա գրեթե բոլորին հետաքրքրել էր, թե Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերություններում ինչու է սառեցում նկատվում:

Սակայն դեսպան Վարդան Տողոնյանը հայտարարել էր, որ իրականում նման բան չկա ու ՀՀ-ՌԴ փոխհարաբերությունները շարունակում են մնալ նույն՝ ջերմ մթնոլորտում: Դեսպանը մերտեղեկությունը հաստատաել է, որ ինքն իսկապես այդպիսի հայտարարությամբ է հանդես եկել: Ժողովուրդ օրաթերթը զրուցել է Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանի հետ պարզելու համար, թե ինչպես է բացատրում այդ ջերմությունը, եթե փաստերն ու հանգամանքներն այլ բանի մասին են խոսում:

-Պարոն դեսպան մեր տեղեկություններով օգոստոսի 29-ին ԱԺ պատգամավորների հետ փակ հանդիպման ժամանակ Դուք հայտարարել էիք, որ մենք ՌԴ-ի հետ ունենք շատ ջերմ հարաբերություններ: Եթե իրականում ՀՀ-ն ու ՌԴ-ն շարունակում են իրենց ջերմ հարաբերությունները պահպանել, ապա ինչո՞ւ է ՌԴ-ն ՀՀ-ի համար անբարեհաճ որոշումներ կայացնում: Դա վերաբերվում է եւ ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին քաղաքական ապաստան տալուն, եւ Միքայել Հարությունյանին ՌԴ-ում պահելուն: Ինչպե՞ս սա կբացատրեք: Ձեր խոսքերը կարծես, թե փաստերի ու իրողությունների հետ կապ չունեն:

-Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ առկա են ռազմավարական սերտ գործընկերային և դարերի խորքից եկող դաշնակցային հարաբերություններ, և գնահատել այն Ձեր կողմից նշված հարցերի տեսանկյունից, կարծում եմ ճիշտ չի լինի։ Միհրան Պողոսյանի վերաբերյալ ՌԴ-ի կողմից որևէ որոշման մասին ՀՀ դեսպանությունը իրազեկում չի ստացել։ Միհրան Պողոսյանի հարցով գործընթացը շարունակվում է, եւ գտնվում է իրավապահ մարմինների համագործակցության հարթության շրջանակներում։ Այլ հարց է Միքայել Հարությունյանը, որըունի Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն։ ՌԴ օրենսդրությունը արգելում է իր քաղաքացիների արտահանձնումը։

-Արդեն երկար ժամանակ է՝ ակտիվ քննարկվում է այն հարցը, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստան այցելելու նախապայման է առաջ քաշել. այն է Հայաստան գալու դեպքում պետք է անպայման այցելի անազատության մեջ գտնվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, որքանո՞վ են ճիշտ այդ տեղեկություններըու արդյո՞ք արդեն հստակ օր կա նրա այցի հետ կապված: Դուք ինչ տեղեկություններունեք այս երկու հարցի վերաբերյալ:

-Քաղաքականության մեջ ընդունված չէ առաջնորդվել չստուգված տեղեկատվությամբ, բամբասանքներով եւ ասեկոսեներով: Հոկտեմբերի 1-ին Հայաստանը հյուրընկալելու է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը, որին մասնակցելու են ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարները: Այսպիսի մեծածավալ միջոցառումների անցկացմանը նախորդում է հսկայական նախապատրաստական աշխատանք, որն արդեն երկար ժամանակ է՝ ընթացքի մեջ է։

Այժմ մենք գտնվում ենք նախապատրաստական փուլում, որն իրենից ներկայացնում է երկարատև եւ բազմաշերտ գործընթաց:

Գագաթաժողովի բարձրաստիճան մասնակիցների ժամանման հարցերը համաձայնեցվում են պաշտոնական խողովակներով։ Ուստի պաշտոնական հայտարարությունները՝ մասնակիցների եւ ժամկետների հստակեցման վերաբերյալ, արվում են արարողակարգային համապատասխան պահանջների համաձայն։ Այս պահին ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը գագաթաժողովին հրավիրված բարձրաստիճան մասնակիցներից որևէ մեկի չժամանելու մտադրության մասին տեղեկատվություն չի ստացել։

-Պարոն Դեսպան խնդրում եմ, ասեք ինչպե՞ս եք գնահատում Ձեր աշխատանքը ՌԴ-ում, քանի որ իշխանության ներկայացուցիչների մեծ մասը դժգոհ է դեսպանների աշխատանքից, անգամ նշվում է, որ դեսպանները չենօգնումտեղի ներդրողներին` կապող օղակ դառնալով երկուպետություններիմիջև: Համակարծիք եք, այդ դիրքորոշման հետ:

-Օգոստոսի 27-ից սեպտմեբերի 2-ն ընկած ժամանակահատվածում Երևանում տեղի ունեցավ ԱԳՆ կենտրոնական ապարատի եւ օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության ներկայացուցչությունների ղեկավարների ամենամյա համաժողովը, որի ընթացքում և քննարկվեցին կատարված աշխատանքի արդյունքները։ Համաժողովի ընթացքը ամբողջությամբ լուսաբանվել է ԱԳՆ կողմից։ ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը շարունակում է կատարել իր գործառնական պարտականությունները, որի արդյունավետության գնահատման առանձնաշնորհությունը պատկանում է ՀՀ ԱԳՆ-ին։

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս