«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի սանիկը հրաժարվում է իրավապահներին ցուցմունք տալ: Ինչպես հայտնի է ՀՀ Քննչական կոմիտեն ձերբակալել էր ԱԺ աշխատակազմի վարչատնտեսական վարչության մատակարարման բաժնի պետ Քոչար Խաչատրյանին, ում մեղադրում են 2016 թվականի սեպտեմբերից մինչեւ դեկտեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում արծաթյա մեդալների եւ հուշամեդալների փոխարեն ԱԺ-ին այլ մետաղից պատրաստված մեդալներ եւ հուշամեդալներ մատակարարելու համար, ինչի արդյունքում պատճառվել է 9 մլն 359 հազար 083 ՀՀ դրամ գույքային վնաս։
Ի դեպ տեղեկացանք նաեւ, որ Քոչար Խաչատրյանը ոչ միայն Հրայր Թովմասյանի սանիկն է, այլեւ ազգականը՝ հորեղբոր թոռը։