
Սեպտեմբերի 29-ին Իջեւանի տարածաշրջանի Խաշթառակ համայնքում կկայանան համայնքի ղեկավարի հերթական ընտրություններ։ Թեկնածուները երկուսն են՝գործող համայնքապետ, 1985թ․ծնված Անդրանիկ Վիրաբյանը եւ 1980թ․ծնված Արման Մատինյանը։ Վերջինս Իջեւանում առեւտրով է զբաղվում:
Երկու թեկնածուներն էլ անկուսակցական են, երկուսն էլ թեկնածու են դարձել ինքնաառաջադրմամբ: Ա. Վիրաբյանը 1869 բնակիչ ունեցող Խաշթառակ համայնքը ղեկավարում է 2015թ.:
Ո. ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ