Ազգային տոնի` Անկախության օրվա կապակցությամբ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը շնորհավորական հեռագիր է հղել ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանին։ Նրա շնորհավորանքը տեղադրվել է Ռուսաստանում Հայաստանի դեսպանության էջում։
«Հարգելի Զոհրաբ Հրաչյայի,
Ընդունեք իմ շնորհավորանքները Հայաստանի Հանրապետության ազգային տոնի` Անկախության օրվա կապակցությամբ:
Ուրախալի է, որ դարավոր բարեկամության և դաշնակցային գործընկերության վրա հիմնված ռուս-հայկական հարաբերությունները շարունակաբար զարգանում են: Մեր երկրները արդյունավետ համագործակցում են ընդհանուր ինտեգրացիոն միությունների շրջանակներում, միջազգային և տարածաշրջանային հարթակներում:
Շահագրգռված ենք հետագայում նույնպես զարգացնելու բազմաշերտ երկկողմ համագործակցությունը, ամրապնդելու արտաքին քաղաքական համակարգումը` ի նպաստ երկու եղբայրական պետությունների և ժողովուրդների, խաղաղության և անվտանգության օգտին:
Ձեզ և ամբողջ Ձեր կոլեկտիվին մաղթում եմ քաջառողջություն և նոր ձեռքբերումներ»: