Կայացան Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 8-րդ տուրի վերջին երկու հանդիպումները:
Ընթացիկ առաջնության առաջատար «Արարատը» դրսում 4:1 հաշվով ջախջախեց «Լոռիին»: Արարատցիների կազմում մեկական անգամ աչքի ընկան Դավիդ Դավիդյանը(10), Դավիթ Արշակյանը(54), Ալեքսանդր Կոզլովն(66) ու Վեսլեն Ջունիորը (88): «Լոռիի» միակ պատասխան գոլը խփեց Յեուլենը (85):
Այս տուրում կարեւոր միավորներ կորցրեց Հայաստանի փոխչեմպիոն «Փյունիկը», ով տանը 1:2 հաշվով զիջեց «Նոային»: Հյուրերից գոլերի հեղինակ դարձան Մաքսիմ Մայրովիչն (26) ու Դմիտրի Լավրիշեւը (60): «Փյունիկից» իր անունը լուսատախտակին վառեց Արթուր Միրանյանը (30):
Այս տուրից հետո Բարձրագույն խմբի մրցաշարային աղյուսակը ստացավ հետեւյալ տեսքը`
1.«Արարատ» – 19 միավոր
2.«Շիրակ» – 17
3.«Լոռի» – 13
4.«Ալաշկերտ» – 13
5.«Արարատ – Արմենիա» – 13
6.«Նոա» – 11
7.«Փյունիկ» – 9
8.«Ուրարտու» – 5
9.«Գանձասար – Կապան» – 4
10.«Երեւան» – 0
Էդմոն Մարտիրոսյան