ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է մայրաքաղաքում

Չնայած «stop» բառը բաղկացած է ընդամենը չորս տառից, այդուհանդերձ, տառասխալն անխուսափելի է դարձել:

 

 

 

ՀԱՐՑ. Ի՞նչ կարգով է կատարվում վկայականի կրկնօրինակի կամ տեղեկանքի տրամադրումը փոստային ծառայության միջոցով:

Լուսինե Սահակյան (30 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Վկայականի կրկնօրինակ կամ տեղեկանք ստանալու նպատակով վկայականի կրկնօրինակ կամ տեղեկանք հայցողը սահմանված փաստաթղթերը կարող է ներկայացնել նաեւ փոստով: Օտարերկրյա քաղաքացիները կամ քաղաքացիություն չունեցող անձինք ներկայացնում են նաեւ անձնագրի հայերեն, նոտարի կողմից եւ ՀՀ միջազգային պայմանագրերով սահմանված կարգով հաստատված թարգմանությունը: Փոստով ներկայացնելու դեպքում դիմումի մեջ անհրաժեշտ է նշել նաեւ վկայականի կրկնօրինակ կամ տեղեկանք հայցողի հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն թերի փաստաթղթեր ներկայացնելու դեպքում դրա մասին դիմողին ծանուցելու նպատակով: Դիմումը փոստով ներկայացնելու դեպքում անհրաժեշտ է, որպեսզի ստորագրությունը լինի հաստատված նոտարի կողմից եւ ՀՀ միջազգային պայմանագրերով սահմանված կարգով:
Վկայականի կրկնօրինակը կամ տեղեկանքը, վկայականի կրկնօրինակ կամ տեղեկանք հայցողի ցանկությամբ եւ իր հաշվին, կարող է տրամադրվել փոստով` պատվիրված նամակով, եթե դիմումատուն դիմումի մեջ նշել է դրա մասին:

ՀՀ արդարադատության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Փոստային կապի ծառայության մատուցման համար վճարումն իրականացվում է վկայականի կրկնօրինակ կամ տեղեկանք հայցողի կողմից` ՀՀ-ում գործող սակագներին կամ օտարերկյա պետություններում գործող փոստային ծառայությունների սակագներին համապատասխան:

 

 

 

 

 

ՀԱՐՑ. Ո՞ր դեպքում է վերահաշվարկվում աշխատող կենսաթոշակառուների կենսաթոշակը, ի՞նչ կարգով է վերահաշվարկվում կենսաթոշակը լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնելու դեպքում:

Լաուրա Պետրոսյան (60 տարեկան, դերձակ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ աշխատող կենսաթոշակառուների կենսաթոշակը վերահաշվարկվում է, եթե կենսաթոշակը նշանակելուց 12 ամիս հետո կենսաթոշակառուն ներկայացրել է կենսաթոշակը նշանակելուց հետո առնվազն վեց ամիս աշխատած լինելու մասին տեղեկանք: Ընդ որում, վերահաշվարկված կենսաթոշակը նշանակվում է դիմումը եւ անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու ամսին հաջորդող ամսվա 1-ից:
Միաժամանակ հայտնում ենք, որ կենսաթոշակը վերահաշվարկելու համար լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնելու դեպքում կենսաթոշակը վերահաշվարկվում է օրենքով սահմանված կարգով: Այս դեպքում կենսաթոշակի գործում առկա, օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված ստաժում առանձնապես ծանր, առանձնապես վնասակար պայմաններում աշխատած ժամանակահատվածը, քաղաքացիական ավիացիայի` թռիչքային ժամերով հաշվարկված ժամկետները, վկայությամբ հաստատված ժամանակահատվածը, երեխաների խնամքի ժամանակահատվածը, ուսումնական հաստատություններում առկա ուսման ժամանակահատվածն աշխատանքային ստաժի մեջ պահպանվում են նույնությամբ:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ աշխատանքային ստաժում հաշվարկվում են Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ սահմանված կարգով աշխատանքի ընդունելուց մինչեւ ազատելու oրն ընկած ժամանակահատվածները, այլ գործունեության ժամանակահատվածները, ինչպես նաեւ զինվորական ծառայության ժամանակահատվածները:




Լրահոս