![](https://armlur.am/wp-content/uploads/2019/09/71282711_365952290953332_4244814748136243200_n.jpg)
Սեպտեմբերի 20-ին տեղի ունեցավ ԵԿՄ վարչության հանդիպումը Կոտայքի մարզի կառույցի անդամների հետ, որտեղ մարզային կառույցի ղեկավար նշանակվեց Սլավիկ Վարդանյանը:
ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանն իր ելույթում հայտնեց, որ պատմության մեջ առաջին անգամ Երկրապահ կամավորական միությունը ՀՀ ՊՆ նախարարի հրամանով պետք է մասնակցի սեպտեմբերի 24-ի համընդհանուր զորավարժություններին:
«Մենք նախարարի հրամանով պետք է մասնակցենք համընդհանուր զորավարժություններին : Այսօր Երկրապահ միությունում գրանցվել է 7000 մարդ »,-ասաց ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Լիդա Եղիազարյան, Էդմոն Մարտիրոսյան