Armenian text to speach

Բաքվում ձերբակալել են «Ամերիկայի ձայնի» լրագրողին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Այսօր առավոտյան Բաքվում ցույցի լուսաբանման ժամանակ ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են ամերիկյան «Ամերիկայի ձայն» լրատվամիջոցի տեղական խմբագրության լրագրող Թափթիգ Գուլիևին։ Մինչ բուն ձերբակալությունը ոստիկանները լրագրողից խլել են տեսախցիկը, միկրոֆոնը և այլ իրեր։

Դեպքը տեղի է ունեցել երկրի՝ ծանր հանցագործությունների գործերով դատախազության շենքի դիմաց։ Այդտեղ լրագրողը լուսաբանում էր անցած տարի Գյանջայում տեղի ունեցած անկարգություններից հետո ձերբակալվածների ծնողների բողոքի ցույցը։

Լրագրողին ձերբակալելուց հետո՝ մեքենայով բաժին տանելու ընթացքում, ոստիկանները նրա ձեռքից վերցրել են նաև բջջային հեռախոսը։




Լրահոս