Կադաստրի կոմիտեի «Ստեփանավան» գրասենյակի պետ է նշանակվել 51-ամյա Յուրիկ Մատինյանը։
Մատինյանը ծնվել է Ստեփանավանում, ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը՝ գյուղատնտեսության մեքենայացում մասնագիտությամբ: 1995-ից որպես գույքագրող աշխատել է Ստեփանավանի գույքագրման բյուրոյում, իսկ երեք տարի անց՝ 1998-ի վերակազմավորման արդյունքում, աշխատանքի անցել Կադաստրի կոմիտեում: Եղել է տեղեկատվության գծով մասնագետ, 2012-ից՝ Լոռու մարզային ստորաբաժանումում անշարժ գույքի ռեգիստր: 2017-ից մինչ այս նշանակումը Մատինյանն աշխատում էր Ստեփանավանի համայնքապետարանում՝ որպես գլխավոր մասնագետ-ճարտարապետ:
Ամուսնացած է, ունի երկու զավակ:
Կադաստրի կոմիտեի լրատվություն