Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով՝ ԱՀ պաշտպանության նախարար, Պաշտպանության բանակի հրամանատար գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանին շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում:
Նախագահը Կարեն Աբրահամյանին հանձնելով գեներալ-լեյտենանտի ուսադիրները՝ հաջողություններ է մաղթել նրան՝ ընդգծելով, որ այսուհետ եւս ամեն ինչ պետք է արվի պաշտպանության բանակի մարտունակության հետեւողական բարձրացման ուղղությամբ: