ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը սեպտեմբերի 23-ին, ժամը 13:05-ին ահազանգ է ստացել, որ Արարատի մարզի Գետափնյա գյուղի 10-րդ փողոցում այրվում է կուտակած անասնակեր:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երեք մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:23-ին, մարվել՝ 15:48-ին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Գետափնյա գյուղի 10-րդ փողոցի տներից մեկի բակում այրվել են 300 հակ անասնակեր, 15 գերան՝ մասամբ, ջերմահարվել՝ 3 պտղատու ծառ: