«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հայաստանի անկախության տոնին Գյումրիում ՀՀ ժողովրդական արտիստ Ռուդոլֆ Խառատյանի կողմից բեմադրված ծեսը, որտեղ տղաները երկարափեշ հագուստով էին հանդես գալիս, լայն քննադատության արաժանացավ, շատերը նույնիսկ այն միասեռականության քարոզ համարեցին: ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն այնքան հեռուն գնաց, որ հարկ համարեց հիշեցնել. «Հիշե՛ք, Ձերը յուբկեն է, մերը՝ ուխտի գնալը, ձերը մերկությունն է, մերը՝ տղամարդկությունը»:
Բայց, պարզվում է, այս հանդերձանքը նախկին իշխանությունն է ֆինանսավորել: Տղաներն այդ հանդերձանքով են եղել նաեւ «Զույգ արեգակներ» ներկայացման ժամանակ դեռեւս 2015-ին, որը բեմադրվում էր Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո, եւ ֆինանսավորում էր ՀՀ երրորդ Սերժ Սարգսյանը: Բեմադրիչ Ռուդոլֆ Խառատյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել է. «Ես՝ որպես բեմադրիչ, նպատակ եմ ունեցել ցույց տալ այդ ծեսով, որ մենք մեր պատմությունով, մշակույթով հեռվից ենք գալիս եւ դեռ մեծ ճանապարհ ունենք անցնելու»»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։